Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է համարձակ լինել ու Վրաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել. Մելիքյան. տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան այց կատարեց, և երկու կողմերի միջև կնքվեց ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր։ Թե ի՞նչ նոր հնարավորություններ է դա տալիս Հայաստանին ռազմական համագործակցության առումով, վրացագետ Ջոնի Մելիքյանը ասաց. «Ոլորտները շատ լայն չեն, ինչը առ այսօր ունենք՝ ռազմական, կրթություն, ռազմաբժշկություն, փորձի փոխանակում և այլն, ուստի ապագայում, եթե կողմերը փորձում են դուրս գալ նոր հարթություն, միգուցե նոր հնարավորություններ ևս կարող են առաջ գալ։ Պետք է համարձակ լինել ու Վրաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել»։  

Մելիքյանը նշեց, որ Վրաստանը այն պետությունն  է, որ մեզ ճանապարհ է տալիս դեպի ԵԱՏՄ շուկա, ռուսական շուկա, եվրոպական շուկա, Վրաստանով մենք եվրոպական զենք-զինամթերք կարող ենք ներմուծել։

Ըստ Մելիքյանի՝ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելով Վրաստանը փորձում է հավասարակշռել  իր  հարաբերությունները  տարածաշրջանում. «Ունենալով ռազմավարական հարաբերություններ Ադրբեջանի հետ՝ բացակայում էին նույն մակարդակի հարաբերությունները Հայաստանի հետ։ Եվ այսօր, ունենալով դա, էլ ավելի համարձակ կարող են ՀՀ-ին ու Ադրբեջանին իրենց ծառայությունները առաջարկել, օրինակ՝ բանակցային հարթակ լինել կամ միջնորդ լինել»։
 
Մանրամասները՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան