Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոբախիձեի նշանակումը վարչապետի պաշտոնում ծաղր է վրաց ժողովրդի նկատմամբ և աթոռների կարուսել. Սաակաշվիլի

Կոբախիձեի նշանակումը վարչապետի պաշտոնում ծաղր է վրաց ժողովրդի նկատմամբ և աթոռների կարուսել. Սաակաշվիլի
Տարածաշրջան
16:34, 30 январь 2024
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է երկրի կառավարությունում կադրային փոփոխությունները։
Հունվարի 29-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական տվեց։ Նրա տեղը ենթադրաբար կզբաղեցնի իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն։

Սաակաշվիլին Կոբախիձեի հնարավոր նշանակումը վարչապետի պաշտոնում անվանել է «օլիգարխի (Բիձինա Իվանիշվիլիի) հերթական ծաղրի ակտը վրաց ժողովրդի դեմ»։

«Սեղանի շուրջը աթոռների կարուսելը սովորական վրացու համար ոչինչ չի փոխում. մայրերը կշարունակեն անհավասար պայքարը իրենց երեխաների մի կտոր հացի համար, ուսանողները, ինչպես նախկինում, չեն կարողանա աշխատանք գտնել իրենց մասնագիտությամբ, տատիկ-պապիկների հոգին ջերմացնող միակ մխիթարությունը կմնան երեխաների ու թոռների միջազգային զանգերը, ովքեր ստիպված են եղել մեկնել արտասահման։ Այս բանդայի միակ նպատակը Բիձինային էլ ավելի հարստացնելն ու իշխանությունն ամրապնդելն է։ Նրանց ընդհանրապես չի հետաքրքրում մարդկանց ճակատագիրը»,- սոցցանցում գրել է բանտարկված քաղաքական գործիչը։