Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դասվարի թափուր աշխատանք՝ Արցախի Ճարտար քաղաքի դպրոցում

Դասվարի թափուր աշխատանք՝ Արցախի Ճարտար քաղաքի դպրոցում
Տարածաշրջան
15:10, 29 август 2021
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ
ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի Ազատամարտիկների անվան թիվ 1 հոսքային միջնակարգ դպրոցում դասվարի թափուր տեղի համար։

Մրցույթի մասնակիցների գիտելիքների եւ մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից հաստատված հարցաշարերի: Հարցաշարերը հրապարակված են «Լուսարար» պաշտոնաթերթում։
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է: (Ձև 1)
Փաստաթուղթ (դիպլոմ) «Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ
Անձնագրի պատճենը
Ինքնակենսագրություն (Ձև 4)
Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և
աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում)
Մեկ լուսանկար` 3×4 չափի
Այլ պետությունների քաղաքացիները` Արցախի Հանրապետությունում աշխատելու իրավունքը փաստող վկայագիր
Արցախի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 3-ը համապատասխան հանրակրթական ուսումնական հաստատությունում: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենան 2021 թվականի սեպտեմբերի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել համապատասխան ուսումնական հաստատություն»: