Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախը փրկելու և նրա ապահով ապագան ապահովելու համար բոլոր հնարավորությունները կան․ Դավիթ Բաբայան

Արցախը փրկելու և նրա ապահով ապագան ապահովելու համար բոլոր հնարավորությունները կան․ Դավիթ Բաբայան
Տարածաշրջան
16:09, 22 июль 2022
Արցախը ծանր վիրավոր է, և նրա «ապաքինումը» գերխնդիր է համայն հայության համար:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Նա նաեւ հավելել է. «Արցախի ճակատագրից է կախված ողջ հայ ժողովրդի ապագան: Արցախը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ, բայց չնայած բոլոր վտանգներին ու դժվարություններին, կան բոլոր հնարավորությունները երկիրը փրկելու և նրա ապահով ապագան ապահովելու համար։ Սա պահանջում է հայրենասիրական և պրոֆեսիոնալ մոտեցում ոչ միայն աշխատանքի, այլ ընդհանրապես կյանքի նկատմամբ»։