Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԶՈւ սակրավորները դասընթացներ են անցնում Թուրքիայում

Ադրբեջանի ԶՈւ սակրավորները դասընթացներ են անցնում Թուրքիայում
Տարածաշրջան
22:15, 02 апрель 2021
Թուրքիայի զինուժի ականների և ռումբերի վնասազերծման խմբերը  շարունակում են դասընթացներ անցկացնել ադրբեջանական բանակի սակրավորական ջոկատների հետ. գրում է ermenihaber-ը: 

Թուրք մասնագետների կողմից Իզմիրում անցկացվող դասընթացների տևողությունը 8 շաբաթ է լինելու:

Նշվում է, որ դասընթացին կիրառվում են ժամանակակից և բարձրակարգ տեխնոլոգիայով հագեցած այդ ոլորտի ռոբոտացված վերջին համակարգերն ու դետեկտորները: Ուսումնավարժանքներին մասնակցում են նաև ականներ որոնող շներ: 

Բացի Ադրբեջանի բանակի սակրավորներից, դասընթացին մասնակցում են նաև Լիբիայի, Սոմալիի և Աֆղանստանի բանակների սակրավորական ջոկատները: