Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը սպառնում է ոչ միայն հայկական պետությանը, այլև հայ ժողովրդին. National Interest

Ադրբեջանը սպառնում է ոչ միայն հայկական պետությանը, այլև հայ ժողովրդին. National Interest
Տարածաշրջան
13:34, 23 сентябрь 2022
Ամերիկյան հայտնի National Interest ամսագիրը իր հրապարակումներից մեկում գրում է, որ Ադրբեջանի հերթական ներխուժման հեռանկարը լուրջ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի գոյության համար։

Ադրբեջանի պաշտոնատար անձինք պարբերաբար տարածքային պահանջներ են ներկայացրել Հայաստանի տարածքի նկատմամբ։ Բաքվում բացահայտ քննարկվել է Հայաստանի տարածքում «բուֆերային գոտու» ստեղծումը, ադրբեջանցի պատգամավորը նաև արտահայտվել է «Գեյչա-Զանգեզուր հանրապետությունների» ստեղծման օգտին, ինչը ենթադրում է Հայաստանի Հանրապետության տարածքի կեսի օկուպացիա, նշում է պարբերականը։

Ընդգծվում է նաև, որ Ադրբեջանը սպառնում է ոչ միայն հայկական պետությանը, այլև հայ ժողովրդին։ Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը նախազգուշացրել է, որ Ադրբեջանի կառավարության հայտարարությունները ցույց են տալիս «հայկական ինքնությունն ու տարածքը ոչնչացնելու շարունակվող մտադրությունը»: