Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքական բանակը և ևս 7 երկրների զինվորականներ համատեղ զորավարժություններ են անցկացնում Կարսում

Թուրքական բանակը և ևս 7 երկրների զինվորականներ համատեղ զորավարժություններ են անցկացնում Կարսում
Տարածաշրջան
12:59, 17 январь 2023
Թուրքական բանակը և ևս 7 երկրների զինվորականներ համատեղ զորավարժություններ են անցկացնում Կարսում, որը գտնվում է Հայաստանի հետ սահմանին մոտ։

«Ձմեռ-2023» զորավարժություններն անցկացվում են թուրքական բանակի 14-րդ մոտոհրաձգային բրիգադի բազայի վրա՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարության կառավարման ներքո։ Զորավարժությունների մասնակիցների թվում են Ադրբեջանից զինծառայողներ։
 Զորավարժությունները կանցկացվեն մինչև 2023 թվականի փետրվարի 2-ը, դրանց խնդիրն է ներդաշնակվածության մակարդակի բարձրացումը, կրակային հնարավորությունների համաժամանակեցումը, բազային հարցերի շուրջ զորքերի պատրաստականությունը, ինչպիսիք են տեղակայումը, սնունդը,  մատակարարումը, համազգեստավորումը: