Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում վնասված կամ փլուզված է 12․141 շենք և 66․058 առանձին շինություն

Թուրքիայում վնասված կամ փլուզված է 12․141 շենք և 66․058 առանձին շինություն
Տարածաշրջան
16:56, 10 февраль 2023
Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը հայտնել է երկրաշարժի հետևանքով ավերված շինությունների վերաբերյալ վերջին տվյալները։

Նրա փոխանցմամբ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վնասված կամ փլուզված 12․141 շենք և 66․058 առանձին շինություն։

Ինչպես հայտնում է Թուրքիայի վիճակագրական ծառայությունը, վնասված 10 նահանգներից 8-ում շենք-շինությունների առնվազն կեսը 2001 թվականից հետո է կառուցվել, և չնայած այդ հանգամանքին՝ վնասները ահռելի չափերի են հասնում։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահագներում։

Աղբյուր` ermenihaber.am