Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտակարգ դեպք Անկարայում․ F-4 ռազմական ինքնաթիռից մի մաս է ընկել բաց ավտոկայանատեղիի տարածք

Արտակարգ դեպք Անկարայում․ F-4 ռազմական ինքնաթիռից մի մաս է ընկել բաց ավտոկայանատեղիի տարածք
Տարածաշրջան
19:55, 04 сентябрь 2023

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-4 կործանիչի մի մասը անհայտ պատճառներով ընկել է  բաց ավտոկայանատեղիի տարածք։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ 

Նախարարության հաղորդմամբ՝ այս պատահարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

«Մեր ռազմաօդային ուժերի հրամանատարությանը պատկանող F-4 կործանիչի մի մասը Անկարայի վրայով թռիչքի ժամանակ անհայտ պատճառով ընկել է  Թուրքիայի նավթային կորպորացիային (TPAO) պատկանող բաց ավտոկայանատեղի»,-ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել Թուրքիայի հյուսիսարևմտյան Էսքիշեհիր քաղաքում։

 

 

Աղբյուր` Ermenihaber.am