Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանում մտադիր են մարդկանց գույքը բռնագրավել՝ ռուսական բանակի մասին «ֆեյքեր» տարածելու համար

Ռուսաստանում մտադիր են մարդկանց գույքը բռնագրավել՝ ռուսական բանակի մասին «ֆեյքեր» տարածելու համար
Ռուսաստան
13:09, 22 январь 2024
ՌԴ Պետդումայի պատգամավորները խորհրդարանի քննարկմանն են ներկայացրել Ռուսաստանի Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը՝ ռուսական բանակի մասին «ֆեյքեր» տարածելու համար գույքի բռնագրավման մասին։

Փաստաթուղթը խորհրդարանը ստացել է հունվարի 22-ի առավոտյան, օրինագծի համահեղինակների թվում են Պետդումայի ղեկավարները, բոլոր խմբակցությունների ղեկավարները (բացառությամբ «Նոր մարդկանց») և պատգամավորների մեծամասնությունը։
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ավելի վաղ ասել էր, որ օրինագիծը «թույլ կտա բռնագրավել փողերը, թանկարժեք իրերը կամ այլ գույք, որն օգտագործվում է կամ նախատեսված է հանցավոր գործունեության ֆինանսավորման համար՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը», ինչպես նաև թույլ կտա դատարաններին զրկել քաղաքացիներին պատվավոր կոչումներից։

Վոլոդինը հայտնել է, որ, ըստ օրինագծի, գույքը կարող են բռնագրավել, եթե անձը դատապարտվի Քրեական օրենսգրքի ութ հոդվածներով: