Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՊՀ երկրները պետք է ավելի հստակ մերժեն ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերը. ՌԴ ԱԳՆ-ի ցանկությունը

ԱՊՀ երկրները պետք է ավելի հստակ մերժեն ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերը. ՌԴ ԱԳՆ-ի ցանկությունը
Ռուսաստան
13:08, 23 январь 2024
Ռուսաստանը կցանկանար ԱՊՀ երկրների կողմից տեսնել ՄԱԿ-ի հարթակում հակառուսական բանաձևերը չընդունելու ավելի հստակ արտահայտություն։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը ԱՊՀ անդամ երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդում։

«Իհարկե, կցանկանայինք, որ Գլխավոր ասամբլեայի հստակ հակառուսական բանաձևերի նախագծերը քննարկելիս մեր գործընկերներն ավելի հստակ արտահայտեին իրենց մերժումը նման նախաձեռնությունների նկատմամբ, որոնք հետագա գործողություններով արատավորում և խոչընդոտում են ոչ միայն մեր երկրի զարգացումը, այլև մեր օգտակար և փոխշահավետ համագործակցությունը (ԱՊՀ երկրների հետ)»,- ասել է փոխնախարարը։

Պանկինը նշել է, որ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է ՄԱԿ-ում հանդես գալ ԱՊՀ այլ երկրներին վերաբերող քաղաքական դրդապատճառներով փաստաթղթերի դեմ։