Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, դա Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերությունների հարց է․ Լավրով

Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, դա Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերությունների հարց է․ Լավրով
Ռուսաստան
18:23, 25 январь 2024
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, դա Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերությունների հարց է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցության արդյունքների վերաբերյալ ասուլիսի ժամանակ։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
 
«Մենք իսկապես այնտեղ՝ Ղարաբաղում,  ունենք խաղաղապահներ, նույնիսկ այն բանից հետո, երբ բոլորը ճանաչեցին Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք, բայց այս հարցն այլեւս չի վերաբերում հայկական կողմին, սա Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարց է»,- ընդգծեց նախարարը։