Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինին «հաճելի» անակնկալներ են սպասվում. Նուլանդ

Պուտինին «հաճելի» անակնկալներ են սպասվում. Նուլանդ
Ռուսաստան
10:51, 01 февраль 2024
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ հեռանում է Կիևից՝ վստահ լինելով, որ Ռուսաստանին մարտի դաշտում «հաճելի» անակնկալներ են սպասվում, և Ուկրաինան մեծ հաջողությունների կհասնի 2024 թվականին։

«Ես պետք է ասեմ, որ այս գիշեր լքում եմ Կիևը՝ ավելի շատ ոգեշնչված 2024 թվականի համար միասնությամբ ու վճռականությամբ և Ուկրաինայի համար դրա բացարձակ ռազմավարական կարևորությամբ։ Ես հեռանում եմ նաև ավելի մեծ վստահությամբ, որ թեև Ուկրաինան ուժեղացնում է իր պաշտպանությունը, պարոն Պուտինին սպասվում են «հաճելի» անակնկալներ մարտի դաշտում, և որ Ուկրաինան այս տարի կհասնի շատ մեծ հաջողությունների»,- Նուլանդի խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքս-Ուկրաինան»: 

Վիկտորյա Նուլանդը Կիև է ժամանել հունվարի 31-ին։ Այստեղ նա հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։