Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան համառորեն կբացատրի Երևանին Ուկրաինայի հարցում իր ճշմարտացիությունը․ Պեսկով

Մոսկվան համառորեն կբացատրի Երևանին Ուկրաինայի հարցում իր ճշմարտացիությունը․ Պեսկով
Ռուսաստան
14:22, 19 февраль 2024
Ուկրաինայի հարցում Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները տրամագծորեն տարբեր են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում։

«Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցողի և Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ։ Դա գաղտնիք չէ, հետևաբար մեր հայ ընկերների դիրքորոշումը հայտնի է։ Մենք նրանց հետ այդ հարցում համաձայն չենք և համառորեն կշարունակենք բացատրել մեր ճշմարտացիությունը»,- հավելել է նա։