Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաագայի դատարանը ՌԴ գեներալ-լեյտենանտ Կոբիլաշին և ծովակալ Սոկոլովին ձերբակալելու օրդեր է տվել

Հաագայի դատարանը ՌԴ գեներալ-լեյտենանտ Կոբիլաշին և ծովակալ  Սոկոլովին ձերբակալելու օրդեր է տվել
Ռուսաստան
18:58, 05 март 2024
Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հեռահար ավիացիայի հրամանատար Սերգեյ Կոբիլաշին և Սևծովյան նավատորմի հրամանատար Վիկտոր Սոկոլովին, ասվում է ատյանի հայտարարության մեջ։ 

«Երկրորդ միջազգային քրեական դատարանի նախաքննական պալատը երկու անձի՝ պարոն Սերգեյ Իվանովիչ Կոբիլաշին և Վիկտոր Նիկոլաևիչ Սոկոլովին կալանելու օրդեր է տվել՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համատեքստում ենթադրյալ հանցագործությունների համար, որոնք կատարվել են առնվազն 2022 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև առնվազն 2023 թվականի մարտի 9-ը»,- ասված է հայտարարության մեջ, որը դատարանը հրապարակել է այսօր։

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ 58-ամյա գեներալ-լեյտենանտ Կոբիլաշը և 61-ամյա ծովակալ Սոկոլովը, ենթադրաբար պատասխանատվություն են կրում ռազմական հանցագործության համար՝ համաձայն Հռոմի ստատուտի երեք հոդվածների՝ հարվածներ հասցնել քաղաքացիական օբյեկտներին, չափից ավելի պատահական վնասի պատճառում բնակիչներին, ինչպես նաև հանցագործություններ մարդկության դեմ: