Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրեմլը՝ ռուս հրամանատարներին ձերբակալելու օրդեր տալու Հաագայի դատարանի որոշման մասին

Կրեմլը՝ ռուս հրամանատարներին ձերբակալելու օրդեր տալու Հաագայի դատարանի որոշման մասին
Ռուսաստան
14:35, 06 март 2024
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի որոշումը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Մենք (Հռոմի) ստատուտը չենք վավերացրել, մենք դա չենք ճանաչում»,- ասել է Պեսկովը ի պատասխան խնդրանքի՝ մեկնաբանել Միջազգային քրեական դատարանի կողմից ռուս հրամանատարներին ձերբակալելու օրդերի տրամադրումը։

«Սա առաջին որոշումը չէ: Այնտեղ ընթանում են նաև տարբեր փակ գործընթացներ, որոնք կատարվում են գաղտնի»,- հավելել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ Մոսկվան այդպիսի որոշումներին վերաբերվում է «համապատասխան կերպ»։