Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրեմլը ՀՀ-ին առաջարկում է «միասին ավելի երջանիկ և հարուստ դառնալ». «Հայաստանը շահում է ԵԱՏՄ անդամակցությունից»

Կրեմլը ՀՀ-ին առաջարկում է «միասին ավելի երջանիկ և հարուստ դառնալ». «Հայաստանը շահում է ԵԱՏՄ անդամակցությունից»
Ռուսաստան
16:17, 06 март 2024
Ռուսաստանը դեմ է իր գործընկերներին ինչ-որ պայմաններ թելադրելուն և կողմ է միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալուն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Գիտելիք. Առաջինը» կրթական մարաթոնին։ Նա ասել է, որ հայ ժողովուրդը «շահում է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունից և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից, քանի որ աճում են ապրանքաշրջանառությունը, շահույթները, տրանսպորտային ծառայությունները և ֆինանսական հատվածը»։

«Մենք դեմ ենք, որ որևէ մեկին ինչ-որ բան թելադրենք: Մենք կողմ ենք, որ միասին գումար վաստակենք, միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնանք: Մենք վստահ ենք, որ մեր հայ ընկերները նույնպես դա հասկանում են»,- ասել է Պեսկովը:

Նա հայտարարել է, որ նախկին Խորհրդային Միության տարածքում Հայաստանն ամենադինամիկ զարգացող երկիրն է, քանի որ 2023 թվականին ունի ՀՆԱ-ի ավելի քան 15 տոկոս աճ։ «Նույնիսկ համաշխարհային չափանիշներով կարելի է ասել, որ Հայաստանն առաջատար է»,- ընդգծել է Պեսկովը՝ հավելելով, որ դա մասամբ պայմանավորված է Մոսկվայի հետ «շատ սերտ փոխշահավետ համագործակցությամբ»։