Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զախարովային ադրբեջանցիները նվիրել են 44-օրյա պատերազմում «Ադրբեջանի հաղթանակը խորհրդանշող» զարդ. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ այդ նվերի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել չքաղաքականացնել նվերի թեման, որն իրեն հանձնել է Ադրբեջանի պատվիրակությունը։

Սոչիում ընթացող Համաշխարհային երիտասարդական փառատոնի շրջանակներում ադրբեջանական պատվիրակության անդամը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային նվիրել էր ծաղկի տեսքով զարդ՝ «Ադրբեջանի հաղթանակի խորհրդանիշը» 44-օրյա պատերազմում։ 

«Սա հերթական ուռճացված պատմությունն է»,- ասել է Զախարովան այսօր կայացած ճեպազրույցում:

Ինչպես նշել է դիվանագետը, ինքը բազմաթիվ նվերներ է ստացել տարբեր պատվիրակություններից, և դա չի նշանակում, որ այդ ամենը պետք է քաղաքականացնել. «Դա բացարձակապես նորմալ պատմություն է, երբ մարդիկ գալիս են ու նվիրում խորհրդանիշներ, որոնք իրենց համար շատ կարևոր են, և դրանց միջոցով պատմում են իրենց ինչ-որ պատմությունները»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ դեռ բոլոր նվերները չի նայել, և կոչ է արել չտրվել սադրանքներին։