Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրասիական ինտեգրման գործընթացում խնդիրներ են ծագում, բայց դրանք հաղթահարելի են. Պեսկով

Եվրասիական ինտեգրման գործընթացում խնդիրներ են ծագում, բայց դրանք հաղթահարելի են. Պեսկով
Ռուսաստան
11:56, 26 март 2024
Հետխորհրդային տարածքում ինտեգրացիան հաջողությամբ զարգանում է, քանի որ առաջացող խնդիրները հաջողվում է կառուցողականորեն հաղթահարել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Արգումենտի ի ֆակտի»-ին տված հարցազրույցում։

Պեսկովը նշել է ԱՊՀ երկրների «հակվածությունը ընդհանուր ինտեգրացիոն գործընթացներին», չնայած զարգացման սեփական հետագծին և «ԵԱՏՄ անդամ պետությունների հետ ընդհանուր տնտեսական տարածքին»։

«Կան համագործակցության այլ ձևաչափեր ևս՝ կապված քաղաքականության, անվտանգության հետ: Ինտեգրման այս բոլոր տեսակներն աշխատունակ են, դրանց պոտենցիալը դեռ հեռու է լիարժեք բացահայտումից: Ինչ-որ տեղ, իհարկե, խնդիրներ են ծագում, առանց խնդիրների հնարավոր չէ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովի խոսքով՝ հարաբերությունների գործընկերային բնույթը թույլ է տալիս կառուցողականորեն հաղթահարել այս ամենը։