Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տուրիզմի 319% աճն էլ կլինի, ի հեճուկս որոշ պրոֆեսոր-ծաղրասերների. Վահան Քերոբյան

Տուրիզմի 319% աճն էլ կլինի, ի հեճուկս որոշ պրոֆեսոր-ծաղրասերների. Վահան Քերոբյան
Տնտեսություն
12:16, 10 июль 2021
«Տուրիզմի 319%, աճն էլ կլինի, ի հեճուկս որոշ պրոֆեսոր-ծաղրասերների:  Լավ ժամանակն է մտածել բժշկական տուրիզմը նորմալ հիմքերի վրա դնելու մասին»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, հրապարակելով Ֆարնազ Ֆասիհի անուն ազգանունով ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումն ու լուսանկարը, ուր մասնավորապես ասվում է, որ «իրանցիները հավաքվել են Հայաստանում քովիդի դեմ պատվաստում ստանալուց հետո ահա այսպես նշելու այն»: