Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանից ծաղիկների մատակարարումը Ռուսաստան կրկնապատկվել է. Ռոսսելխոզնադզոր

Հայաստանից ծաղիկների մատակարարումը Ռուսաստան կրկնապատկվել է. Ռոսսելխոզնադզոր
Տնտեսություն
11:59, 06 март 2024
2024 թվականի հունվարի 1-ից մարտի 4-ը Հայաստանից ծաղիկների մատակարարումները Ռուսաստան կրկնապատկվել են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հայտնում է Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը։ 

Գերատեսչության տվյալներով՝ 2024 թվականի սկզբից Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն է մատակարարվել ավելի քան 20,5 մլն հատ ծաղիկ, 2023 թվականի նույն ժամանակահատվածում մատակարարվել է ավելի քան 11 մլն հատ ծաղիկ։ Դրանցից շուրջ 7 միլիոն ծաղիկ ներկրվել է միայն փետրվարի 26-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում։  

Նշվում է, որ Հայաստանից ամենից շատ ներկրվել են կակաչներ՝ 15,7 մլն հատ, հաջորդում են վարդերը՝ 4,3 մլն հատ։ Այս տարի ներկրվել է նաև 211 հազար հատ ալստրեոմերիա, 88 հազար հատ հերբերա, 2 հազար հատ քրիզանթեմ և 1,5 հազար հատ նարցիս։