Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գազի գինը Հայաստանում կբարձրանա՞, թե՞ ոչ

Գազի գինը Հայաստանում կբարձրանա՞, թե՞ ոչ
Տնտեսություն
14:01, 11 март 2024
«Այս տարի ԵԱՏՄ-ում գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկաների գործնական կիրառություն չի լինի». հայտնել է ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Վարդանյանի խոսքով՝ 2019 թվականի հունվարի 1-ին է ՀՀ-ում գազի գինը ֆիքսվել, և ամեն տարի այդ անհանգստությունները կան, բայց դեռևս 5 տարի է՝ ՀՀ-ում գազի գինը կայուն է․ «Կարծում եմ, որ շատ մեծ շանսեր կան, որ առնվազն ևս 8 տարի գազի գինը կմնա նույնը, եթե շատ մեծ աշխարհաքաղաքական և շուկայական փոփոխություններ աշխարհում տեղի չունենա»,- ասաց Վարդանյանը:

Վերջինս նաև մանրամասնեց՝ դեռևս 2022 թվականին կնքվել է 2013 թվականի գազի հայտնի համաձայնագրի լրացուցիչ համաձայնագիր, որով ՀՀ-ում գազի գինը մինչև 2031 թվականը որոշակի մեխանիզմների պահպանմամբ պետք է պահպանվի ներկայիս արժեքների շրջանակներում: