Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բիթքոինի արժեքը գերազանցել $ 59 հազար դոլարը

Բիթքոինի արժեքը գերազանցել $ 59 հազար դոլարը
Տնտեսություն
15:34, 13 март 2021
Շաբաթ օրը բիթքոինի գինը կտրուկ աճել է և գերազանցել $ 59 հազար դոլարը. տեղեկացնում է radiosputnik.ria.ru-ն:

Ըստ CoinMarketCap պորտալի՝ կրիպտոարժույթի արժեքը կազմել է $ 59,743 դոլար:

Նշենք, որ բիթքոինի արժեքի ակտիվ աճ սկսվեց այն բանից հետո, ինչ փետրվարի 8-ին Իլոն Մասկին պատկանող Tesla ընկերությունը հայտնեց, որ բիթքոինի մեջ ներդրում է կատարել 1.5 մլրդ ԱՄՆ դոլարի չափով: