Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում արձանագրվել է բյուջեի ամենամեծ դեֆիցիտը 2006-ից ի վեր

Թուրքիայում արձանագրվել է բյուջեի ամենամեծ դեֆիցիտը 2006-ից ի վեր
Տնտեսություն / Տարածաշրջան
22:24, 15 март 2023
Թուրքիայի պետական բյուջեն փետրվար ամսվա կտրվածքով ունեցել է մեծ դեֆիցիտ։

Ինչպես հայտնում են Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարությունից, Թուրքիայում փետրվար ամսվա բյուջեի ծախսերը կազմել է 389.4 միլիարդ թուրքական լիրա, իսկ բյուջե մուտք եղած գումարը՝ 218.4 միլիարդ:

Բյուջետային դեֆիցիտ (պակասուրդ)  է կոչվում այն երևույթը, երբ բյուջեի ծախսերը գերազանցում են որոշակի ժամանակահատվածում կուտակված եկամուտին 

Այսպիսով, փետրվար ամսվա բյուջեն 170.6 միլիարդ թուրքական լիրայի դեֆիցիտ է ունեցել, որը հանդիսանում է ամենաբացասական ցուցանիշը 2006թ-ից հետո։

Աղբյուր`    Diken

facebook sharing button
twitter sharing button