Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ-ում մեկնարկել է արտահերթ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով 4 դիմումների քննությունը

ՍԴ-ում մեկնարկել է արտահերթ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով 4 դիմումների քննությունը
Իրավունք
11:12, 09 июль 2021
Այսօր` հուլիսի 9-ին, ժամը 11:00-ին, Սահմանադրական դատարանում մեկնարկեց հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը: Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումներ են ներկայացրել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև «Զարթոնք» եւ «Հայոց Հայրենիք» կուսակցությունները։ Հարցը քննարկվելու է բանավոր ընթացակարգով:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին:

Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը ու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Երեկ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ևս ներգրավվել է գործում՝ որպես երրորդ անձ:

ՔՊ շահերը դատարանում ներկայացնելու են 3 անձ, այդ թվում՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու փոխնախարար Սուրեն Գրիգորյանը: