Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավորները խամաճիկ չեն դառնալու, անկախ նրանից՝ ես կմնամ համակարգում, թե ոչ. Զարուհի Նախշքարյան

Դատավորները խամաճիկ չեն դառնալու, անկախ նրանից՝ ես կմնամ համակարգում, թե ոչ. Զարուհի Նախշքարյան
Իրավունք
18:05, 27 декабрь 2021
ԲԴԽ-ում շարունակում է քննարկվել արդարադատության նախարարի միջնորդության հարցը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։
Այսօրվա նիստում կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով, որի ժամանակ միջնորդություն ներկայացրած կողմը պնդեց իր միջնորդությունը, իսկ պաշտպանության կողմը կարծում է, որ միջնորդությունը ենթակա է մերժման՝ խախտման փաստի բացակայության հիմքով։

Դատավոր Զարուհի Նախշքարյանն իր եզրափակիչ ելույթում ասաց. «Ես ուզում եմ խոստանալ այս ամբիոնի մոտ, որ դատավորները խամաճիկ չեն դառնալու, անկախ նրանից՝ ես կմնամ համակարգում, թե ոչ»։

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի հունվարի 10-ին, ժամը 15.00-ին։