Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար․ փաստաբան

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար․ փաստաբան
Իրավունք
14:36, 17 январь 2022
Այսօր ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար։ Ադրբեջանագետը մեղադրվում է քրեական օրենսգրքի 137.1, 2-րդ մասով՝ ծանր վիրավորանքը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով՝ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված։ 

Ըստ Արմինե Ադիբեկյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանի ՖԲ գրառման՝ ադրբեջանագետն արարքը կատարել է 2021թ. հոկտեմբերի 7-ին՝ Նիկոլ Փաշինյանի գրքից վերցված 1 (մեկ) բառ պարունակող մեկնաբանությամբ՝ ՔՊ ողջ վերնախավը պատկերող լուսանկար հրապարակելով իր ՖԲ էջում։