Բերման է ենթարկվել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գառնիկ Մելքումյանը

Իրավունք
ԱԱԾ ծառայողները բերման են ենթարկել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գառնիկ Մելքումյանին:
Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթարկվել նաև «Երկիր մեդիա» հեռուստաալիքի տնօրեն Բագրատ Եսայանը, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 38-225-րդ հոդվածի 2-րդ մասով (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը) և 164-դ հոդվածի 1-ին մասով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը):
Եսայանի մյուս փաստաբան Սերգեյ Հարությունյանն էլ Civic.am-ին հայտնել է, որ Եսայանն անցնում է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա գործով: