Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՊ-ն ներգրավվել է որպես երրորդ անձ ՍԴ-ում արտահերթ ընտրությունների արդյունքների բողոքների քննությանը․ ՍԴ խոսնակ

ՔՊ-ն ներգրավվել է որպես երրորդ անձ ՍԴ-ում արտահերթ ընտրությունների արդյունքների բողոքների քննությանը․ ՍԴ խոսնակ
Իրավունք
11:41, 07 июль 2021
Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում  գրել է․

«2021 թվականի հուլիսի 6-ին Սահմանադրական դատարանի կայացրած աշխատակարգային որոշման համաձայն, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով դատավարությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներգրավվել է որպես երրորդ անձ»։