Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով այլ ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորը պատրաստ է իրականացնել դրոշմավորում

ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով այլ ապրանքների դրոշմավորման ազգային  օպերատորը պատրաստ է իրականացնել դրոշմավորում
Պաշտոնական
11:47, 25 август 2021
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական միության
շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր
ճանաչված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերությունը ներդրել է համապատասխան համակարգեր և պատրաստ է
իրականացնել դրոշմավորումը հետևյալ ապրանքախմբերի մասով․

• թեթև արդյունաբերության ապրանքներ (ԵՏՀ Խորհրդի «Նույնականացման միջոցներով
թեթև արդյունաբերության ապրանքների դրոշմավորում սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի
18-ի թիվ 127 որոշում),

• օծանելիք և հարդաջուր (ԵՏՀ Խորհրդի «Նույնացման միջոցներով օծանելիքի և հարդաջրի
դրոշմավորում սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 128 որոշում),

• անվադողեր (ԵՏՀ Խորհրդի «Ռետինե անվադողերի և անվադողերի դրոշմավորում
սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 129 որոշում),

• ֆոտոխցիկներ, լուսարձակող լամպեր (ԵՏՀ Խորհրդի «Նույնականացման միջոցներով
ֆոտոխցիկների, լուսարձակող լամպերի, դրոշմավորում սահմանելու մասին (բացի կինոխցիկներից)»
2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 130 որոշում)։