Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակվեց Սասուն Խաչատրյանը

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակվեց Սասուն Խաչատրյանը
Պաշտոնական
11:44, 16 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կառավարության հերթական նիստում Սասուն Խաչատրյանին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակելու որոշման նախագիծը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Սա կարևոր քայլ է հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման մեր ճանապարհին»,- նշեց Արայիկ Հարությունյանը և հիշեցրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար ձևավորվել էր մրցութային խորհուրդ և մասնակցության հայտ էին ներկայացրել 3 դիմորդներ:  

«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համար մրցույթում առավելագույն միավորներ է հավաքել Սասուն Խաչատրյանը»,- նշեց նա և հավելեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահում պաշտոնում առաջարկվում է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի թեկնածությունը:

Ինչպես նշեց Սասուն Խաչատրյանը, կառույցը սկսելու է գործել 1 ամիս 6 օր անց. «Ամբողջ ծավալով, այդ թվում նաև օպերատիվ ծառայությունը կսկսի գործել, կարծում եմ, եկող տարվա սկզբից: Եկող տարի նախատեսվում է ստեղծել նաև կառույցի տարածքային մարմիններ, որից հետո այն կսկսի գործել նոր թափով»: