Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարզաբանում կառավարությունից․ Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ, այլ ոչ թե տնօրեն նշանակելու հարցը

Պարզաբանում կառավարությունից․ Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ, այլ ոչ թե տնօրեն նշանակելու հարցը
Պաշտոնական
12:34, 03 ноябрь 2021
Այսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել շփոթմունք: Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։ Պարզաբանում են կառավարությունից։

Նշենք, որ այսօր խորհրդարանում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասել է,- «Քննարկվում է այդ հարցը, որովհետև նա քաղաքական թիմի անդամ է, և պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք Հայաստանի շահերը լավագույնս կներկայացնեն տվյալ կազմակերպությունում»: Այս պատասխանից լրագրողները եզրակացրել են, թե քննարկվում է Ավինյանին ԶՊՄԿ տնօրեն նշանակելու հարցը։  

Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսն անցել է կառավարությանը։ Բաժնետոմսերի նվիրատվությունն իրականացնողը Ռուսաստանում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունն է։ Կառավարությունը գաղտնի է պահում ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը։