Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հայկական ստորաբաժանումները չեն կրակել, տեղեկատվությունը կեղծ է. ԱՀ ՊԲ

Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հայկական ստորաբաժանումները չեն կրակել, տեղեկատվությունը կեղծ է. ԱՀ ՊԲ
Պաշտոնական
12:46, 07 март 2022
Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, կեղծ է և ոչ մի առնչություն չունի իրականության հետ:

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ իրականում նշված ուղղություններում վերջին օրերի ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը պարբերաբար խախտվել է ադրբեջանական զինուժի կողմից, որի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Ադրբեջանական կողմից նշված խախտումների հետևանքով ՊԲ-ի ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: