Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ նախագահը ստորագրել է Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ԱԺ նախագահը ստորագրել է Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
Պաշտոնական
16:30, 15 июль 2022
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- ասված է արձանագրության մեջ: 

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարել է, որ որոշել է վայր դնել մանդատը: 

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի հրաժարականի դիմումի առնչությամբ հանդես էր եկել հայտարարությամբ: