Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակառակորդը խախտել է հրադադարը Երասխի ու Կութ գյուղի հատվածներում. հայկական կողմից տուժածներ չկան. ՊՆ

Հակառակորդը խախտել է հրադադարը Երասխի ու Կութ գյուղի հատվածներում. հայկական կողմից տուժածներ չկան. ՊՆ
Քաղաքականություն
20:12, 02 август 2021
Ադրբեջանական զինված ուժերը օգոստոսի 2-ին, ժամը 11։20-ից 12։00, խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի, իսկ ժամը 14։30-ից՝ Կութ գյուղի հատվածում՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հակազդող գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։