Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան»-ը նախաձեռնելու է պարգևավճարների հարցով իրավական շատ լուրջ գործընթաց. Արծվիկ Մինասյան․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցը:

««Հայաստան» խմբակցությունը նախաձեռնելու է պարգևավճարների հարցով իրավական շատ լուրջ գործընթաց, այդ թվում մինչ այժմ կիրառված պարգևավճարների մասով: Հատկապես, երբ խոսքը բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասին է»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ դա ոչ միայն հակաօրինական է և հակատնտեսական, այլև նպատակ ունի ձևախեղելու «պարգևավճար» հասկացության էությունը. «Այս պրակտիկան շարունակել միայն անունը փոխելով, չի ստացվելու»:

Արծվիկ Մինասյանը հավելեց, որ իրենք այս ընտրությանը չեն մասնակցելու: