Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի փողոցներում 5-րդ շարասյան ագենտուրայի գերակտիվացում է. ՌԴ լավագույն գործիքը սա է

«Ապրիլի 5-ի հանդիպումը կարող է բեկումնային լինել ողջ տարածաշրջանի համար. Բաքուն արդեն վայնասուն է բարձրացրել, ՀՀ-ն ճիշտ ուղղությամբ է շարժվում, որովհետև Հայաստանի շուրջ անվտանգային բարձիկներ են ստեղծվում»: Այս մասին ասաց քաղաքագետ Հարություն Մկրտչյանը՝ անդրադառնալով  ապրիլի 5-ին տեղի ունենալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լյայեն հանդիպմանը: 

Մկրտչյանի խոսքով՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի  հայտարարություններից հետո, որ ՀԱՊԿ-ը որոշակի անվտանգային հարցերի լուծման համար խնդիրներ է ստեղծում ՀՀ-ի համար,  ՀԱՊԿ-ից դուրս գալը պարտադիր է. «Հնարավոր չէ լինել ՀԱՊԿ անդամ և հասնել հաջողության, հավաքական Արևմուտքի հետ ԵԱՏՄ-ն կենսունակ չէ և հավելյալ խնդիրներ է բերում»։

Հարցին, թե ՌԴ-ն ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել ընդդեմ Հայաստանի, եթե ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից և շարժվի դեպի եվրոպական ընտանիք, քաղաքագետն ասաց. «Երևանի փողոցներում 5-րդ շարասյան ագենտուրայի գերակտիվացում է. ՌԴ լավագույն գործիքը սա է»։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան