Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանը ապրիլի 5-ին կամային որոշմամբ պետք է ներկայանա, չվախենա ու հետ չնայի

«Նիկոլ Փաշինյանը Բրյուսել պետք է ներկայանա ՀՀ միջնաժամկետ և հեռահար ակնկալիքներով։ Չվախենա ու հետ չնայի»: Այս մասին ասաց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին տեղի ունենալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լյայեն հանդիպմանը։ 

Քաղաքագետը նշեց, որ  ՀՀ-ն ազատության համար պայքար է մղում. «Մենք փորձում ենք հնարավորություններ ստանալ և անվտանգությունը հոգալ այն պետությունների հետ, որոնց հետ մեր շահերը համընկնում են հիմա։ Չեմ կարծում, որ ՌԴ-ն հանդիսացել է կամ հանդիսանում է  ՀՀ-ի բարեկամը»։

Սիմոնյանը չբացառեց, որ որոշ արտաքին ուժեր ՀՀ-ում կարող են դիմել նաև տեռորի. «Արտաքին ուժերի հետ աֆիլացված ուժերը տեռորի փորձեր կարող են իրականացնել։ Ահաբեկչություն կարող են հրահրել այն բոլոր պետությունները, որոնց ձեռնտու չէ ՀՀ ինքնիշխանությունը»։