Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի փոքր վեճ եղավ, որից հետո վերադարձանք պառլամենտական հարթություն․ Ալեն Սիմոնյան

Մի փոքր վեճ եղավ, որից հետո վերադարձանք պառլամենտական հարթություն․ Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
00:07, 29 март 2024
Ադրբեջանն ու Հայաստանը խորհրդարանական մակարդակով շփումներ կսկսեն։

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հաջորդ հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կլինի մայիսի կեսերին։ Այս մասին քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ ԱԺ Ալեն Սիմոնյանը։ 

«Բավական կառուցողական հանդիպում էր։ Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա։ Նրանք էլ ասում են, որ մենք ենք հարձակվելու։ Ինքը փորձում էր վստահեցնել, որ իրենց կողմից որևէ սադրանք չի նախապատրաստվում, մեղադրեցինք երկուստեք զենք գնելու մեջ։ Մի փոքր վեճ եղավ, որից հետո վերադարձանք պառլամենտական հարթություն»,– ասաց Սիմոնյանը։