Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե 2010-ին գրվեր, որ Շուռնուխից այն կողմ Բադեն Բադենն է, գուցե Սերժ Սարգսյանն ավելի քիչ պետական միջոցներ դուրս բերեր ՀՀ-ից. Վահագն Ալեքսանյան

Եթե 2010-ին գրվեր, որ Շուռնուխից այն կողմ Բադեն Բադենն է, գուցե Սերժ Սարգսյանն ավելի քիչ պետական միջոցներ դուրս բերեր ՀՀ-ից. Վահագն Ալեքսանյան
Քաղաքականություն
18:04, 05 октябрь 2021
Սերժ Սարգսյանը շատ վատ, անտանելի վատ նախագահ է եղել, և նրա մասին Ադրբեջանի նախագահ Ալիևը հանդես է եկել վիրավորական արտահայտություններով: Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և հավելեց. «Նրա օրոք ձևավորվել է աշխարհի բոլոր երկրների համար եզակի կոռուպցիոն մի համակարգ: Սերժ Սարգսյանի օրոք մսխվել են պետական, բանակի միջոցները: Սերժ Սարգսյանը եղել է անտանելի նախագահ, բայց ես իմ արժանապատվությունից ցածր կհամարեմ Սերժ Սարգսյանին անվանարկելու համար օգտագործել Ալիևի արտահայտությունները կամ փորձեմ հաթաթա տալ Ալիևի արտահայտություններով»:

Սակայն, նրա խոսքով, Սերժ Սարգսյանը իր արժանապատվությունից ցածր չի համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը պարբերաբար կապել Ալիևի հետ կամ մեղադրել նրան դավաճանական արարքների մեջ:

«Հիմա ավելի գրոտեսկային առաջարկ ունեմ. եթե 2010-ին Վարչատարածքային բաժանման մասին օրենքում գրվեր, որ Շուռնուխից այն կողմ գտնվում է Բադեն Բադենը, գուցե ՀՀ նախագահին սպասարկող ինքնաթիռը թռչեր շատ ավելի կարճ տարածություն, ու ՀՀ-ից դուրս գային ավելի քիչ պետական միջոցներ»,- նշեց պատգամավորը: