Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարմիր խաչը Բաքվում գտնվող կին ռազմագերու հետ կապված ինֆորմացիա ունի, սակայն ադրբեջանական կողմը չի հաստատում.ԱԺ նախագահ

Կարմիր խաչը Բաքվում գտնվող կին ռազմագերու հետ կապված ինֆորմացիա ունի, սակայն ադրբեջանական կողմը չի հաստատում.ԱԺ նախագահ
Քաղաքականություն
14:41, 12 октябрь 2021
Ադրբեջանցի դիպուկահարի կողմից արցախցու սպանության միջադեպի անմիջական մասնակիցները հեռացվել են իրենց պաշտոններից, քննություն է սկսվել դեպքի հետ կապված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ զերծ մնալով գնահատողական ձեւակերպումներից։

Անդրադառնալով հայ ռազմագերիների վերադարձի ժամկետներին՝ ԱԺ նախագահը նկատեց, որ հայ ռազմագերիները պետք է արդեն վերադարձած լինեին, սակայն Ադրբեջանը փաստացի չի կատարում իր կողմից ստանձնած պարտավորությունները՝ տարբեր շինծու արդարացումներ բերելով.

«Այսօր երբ մենք խոսում ենք ճանապարհների բացման, Ադրբեջանի հետ հարաբերությունների և խաղաղություն հաստատելու մասին, մենք նկատի ունենք,որ այդ ճանապարհներով, նախևառաջ, մեր ռազմագերիները պետք է վերադառնան»,-ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ վերջերս Մոսկվա կատարած այցի ընթացքում նույնիսկ կոնկրետ անձանց հետ կապված քննարկումներ են տեղի ունեցել.

«Ես անձամբ խնդրել եմ միջամտել, քանի որ Կամիր խաչը կին ռազմագերու հետ կապված ինֆորմացիա ունի: Ցավոք, ադրբեջանական կողմը չի հաստատում այդ տեղեկությունը: Այսօր ես նաև հանդիպում ունեմ Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, որտեղ այդ հարցը պետք է քննարկեմ», - ասաց Սիմոնյանը և վստահեցրեց, որ ռազմագերիների հարցն իրենց համար առաջնային է: