Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանում հանդիպման ընթացքում քննարկվել են Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի, «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր

Իրանում հանդիպման ընթացքում քննարկվել են Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի, «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր
Քաղաքականություն
21:45, 29 октябрь 2021
Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի, «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարական աշխատանքներին և «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր։

Երկուստեք կարևորվեց նշյալ ծրագրերի իրականացումը։ Հայտնելով, որ ավարտին են մոտենում Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի շինաշխատանքները, և ընդգծելով 2022թ-ից Հայաստանում մեկնարկվող ճանապարհաշինարարական մեծ ծրագրի մասին` դեսպան Թումանյանը կարևորեց իրանական ընկերությունների մասնակցության հնարավորությունը այդ ծրագրին։

Հանդիպման վերջում նախարար Ղասեմին, փոխանցելով իրանական կողմի համագործակցության պատրաստակամության մասին, շնորհակալություն հայտնեց դեսպան Թումանյանին կատարած աշխատանքի համար` հույս հայտնելով, որ ապագայում ևս կշարունակվի հայ-իրանական համագործակցությունը և կյանքի կկոչվեն նոր ծրագրեր։