Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«3+3»-ը իրականում ոչ թե ռուս-թուրքական, այլ թուրք-ադրբեջանական գաղափար է. Արման Բաբաջանյան

«3+3»-ը իրականում ոչ թե ռուս-թուրքական, այլ թուրք-ադրբեջանական գաղափար է. Արման Բաբաջանյան
Քաղաքականություն
21:10, 01 ноябрь 2021
«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«3+3»-ը իրականում ոչ թե ռուս-թուրքական, այլ թուրք-ադրբեջանական գաղափար է: Անկարան օբյեկտիվորեն «3+3»-ով ձգտում է ամրագրել Արցախի դեմ իր պատերազմի արդյունքը նաև քաղաքական առումով, լոկալիզացնելով առկա իրադրությունը ռեգիոնալ ձևաչափի շրջանակում:

Թուրքիայի մոտիվը թերևս այն է, որ այդ պարագայում Անկարան ստանում է Մոսկվայի հանդեպ իր ճկունությունը, առավելությունը իրացնելու առավելագույն հարմարավետ միջավայր:

Ռուսաստանի համար իրավիճակը երկիմաստ է: Մի կողմից Մոսկվան չունի ցանկություն մտնել Թուրքիայի հետ հակադրության մեջ, և դա համարում է իր համար ոչ շահեկան, մյուս կողմից իհարկե հետպատերազմյան փուլում ռուսների համար ավելի գերադասելի է հասնել ոչ թե ռուս-թուրքական ձևաչափի, կամ ռեգիոնալ ձևաչափի՝ որի պարագայում պատկերացնում են Անկարայի առավելությունը և ճկունությունը, այլ ավելի լայն՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, սեփական գերակա դերի ճանաչման տրամաբանությամբ:

Այդ հարցերն իհարկե բարդ լուծելի են և Մոսկվան առայժմ նկատելիորեն գերադասում է խաղալ երկու ուղղությամբ էլ, այլ կերպ ասած՝ այսպես ասած լիարժեք կամ վերջնական «այո» կամ «ոչ» չասել թե եռանախագահության, թե «3+3»-ի առնչությամբ՝ փորձելով «լողալ» երկուսի միջև, հասնել առավելագույն դիրքի»: