Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պահանջում են Հադրութի ազատագրումը. երթեր՝ ԵԱՀԿ ՄԽ երկրների դեսպանատների մոտ. «Ժամանակ»

Պահանջում են Հադրութի ազատագրումը. երթեր՝ ԵԱՀԿ ՄԽ երկրների դեսպանատների մոտ. «Ժամանակ»
Քաղաքականություն
11:01, 06 март 2021
«Ժամանակ» թերթը գրում է.

««Հանուն Հադրութի» շարժման անդամները շարունակում են բողոքի ցույցերն ու երթերը՝ պահանջելով Հադրութի ազատագրումը, որը իրենց հնարավորություն կտա վերադառնալու իրենց շեները և ապրելու բնականոն կյանքով:

Շարժման անդամները երթեր են կազմակերպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, դեսպանատների մոտ՝ ներկայացնելով իրենց պահանջները: «Մեր քայլերը միտված են լինելու Արցախի պետականության ամրապնդմանը: Մեր հիմնական նպատակը Հադրութի ազատագրումը և վերադարձն է մայր հայրենիքի գիրկը»,- ասել է «Հանուն Հադրութի» նախաձեռնության անդամ Լևոն Հայրյանը»:Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: