Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջխորհրդարանական միությունում Արթուր Վանեցյանին կփոխարինի Հայկ Մամիջանյանը

Միջխորհրդարանական միությունում Արթուր Վանեցյանին կփոխարինի Հայկ Մամիջանյանը
Քաղաքականություն
20:00, 04 ноябрь 2021
Նոյեմբերի 4-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահել է խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը:

Խորհուրդը փոփոխություն է կատարել ԱԺ խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի ԱԺԽՈ-018-Ա որոշման մեջ, ըստ որի`  Միջխորհրդարանական միությունում ԱԺ ութերորդ գումարման պատվիրակության կազմում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին կփոխարինի նույն խմբակցության քարտուղար  Հայկ Մամիջանյանը: