Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քրեակատարողական հիմնարկի անուն տվեցի, ամբողջ խմբակցությունով փախան․ Նիկոլ Փաշինյան

Քրեակատարողական հիմնարկի անուն տվեցի, ամբողջ խմբակցությունով փախան․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
18:46, 17 ноябрь 2021
ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Դուք ասացիք, որ չկրակելու հրաման տվողը պետական դավաճան է։ Իսկ կես տարի առաջ դուք ասել եք, որ Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չեք սկսելու։ Ուրեմն պետական դավաճանությունը պոզով-պոչով չի լինում, ու լավ է, որ ձեր արդարադատության նախարարը նախաձեռնել է քրեակատարողական հիմնարիկների վերանորոգում, որովհետև ձեր ապագան հաստատ այստեղ է անցնելու»։

Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Ես ձեզ համար վատ լուր ունեմ՝ ես ՀՀ 4 քրեակատարողական հիմնարկներում եղել եմ և ամենևին վատ չեմ զգացել ինձ քրեակատարողական հիմնարկներում։ Մարդիկ կան, որոնց շատ հեշտ է քրեակատարողական հիմնարկներով վախեցնել, տեսեք, քրեակատարողական հիմնարկի անուն տվեցի, ամբողջ խմբակցությունով փախան»։