Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փարաքարի ավագանին համայնքապետ է ընտրում. ուղիղ

Փարաքարի ավագանին համայնքապետ է ընտրում. ուղիղ
Քաղաքականություն
10:00, 05 январь 2022
Այսօր՝ հունվարի 5-ին, տեղի կունենա Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի նորընտիր ավագանու նիստը։ Ավագանու անդամները պետք է ընտրեն համայնքապետ։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ի առաջին նիստում «Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքարում 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ։ Կուսակացությունն իր 10 ներկայացուցիչներով, առանց մյուս քաղաքական ուժերի, նիստ էր արել և ընտրել համայնքապետ։ «Դավիթ Մինասյան» դաշինքն էլ ՔՊ-ի հետ առանձին այլ նիստ էր արել և ավագանու 11 ձայնով համայնքապետ ընտրել Դավիթ Մինասյանին։