Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ազատություն» ռ/կ-ի նկատմամբ տեռորին ներգրավված էին դաշնակցականները. Վահագն Ալեքսանյանը իր գնահատանքի խոսքը հղեց չվաճառվող լրագրողներին

«Ես իմ գնահատանքի խոսքն եմ հղում այն բոլոր խիզախ լրագրողներին, ովքեր չեն վաճառվում գումարի դիմաց»,- այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ հերթական նիստում ՀՌՀ անդամի պաշտոնում Արթուր Մանուկյանի թեկնածության վերաբերյալ հարցի քննարկմանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և հավելեց, որ ինքը չի հրաժարվում իր երեկվա ելույթից ու կարող է դա անվերջ կրկնել, որովհետև այն լրագրողները, ովքեր ատելության խոսք են տարածում անչափահաս երեխաների հասցեին, ովքեր ցանկանում էին, որ տանկեր մտնեն Երևանի կենտրոն, այդ բոլոր լրագրողները վերբալ մարմնավաճառներ են. «Այդ լրագրողները կարող են հայց ներկայացնել իմ դեմ»:

Անդրադառնալով լրատվականների հանդեպ տեռորի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին՝ նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ից հետո դաշնակցական պատգամավորի օգնականն էր ներգրավված եղել «Ազատություն» ռ/կ-ի նկատմամբ տեռորին. «Սա էլ լրատվականների տեռորի մասին»:

Մանրամասները՝ տեսանյութում: