Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գրիգոր Մինասյանի, իմ և նաև մեր բոլորի քաղաքական հայացքներն ու գաղափարները համընկնում են․ Կարեն Անդրեասյան

«Գրիգոր Մինասյանն իսկապես իմ ընկերն է, մենք նաև եղել ենք գործընկերներ ու քանի որ Արդարադատության նախարարի տեղակալը, ինչպես նաև մնացած բոլոր տեղակալների պաշտոնը քաղաքական պաշտոն է, դա վկայում է այն մասին և դա է հենց հիմքը, որ դու ընտրում ես ոչ միայն լավ մասնագետի, այլև վստահելի մասնագետի, որը քո հետ կիսում է քո գաղափարները»,- այդ մասին այսօր կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, ասաց ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Նա նաև նշեց, որ այդ իմաստով պարոն Մինասյանը համապատասխանում է չափանիշներին։

Ինչ վերաբերում է Գրիգոր Մինասյանի անցյալ քաղաքական հայացքներին, նախարարն ասաց․
«Ես կարող եմ միայն վկայել, որ իմ և իր նաև մեր բոլորի քաղաքական հայացքներն ու գաղափարները համընկնում են»։

Մանրամասները՝ տեսանյութում