Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստոլտենբերգը ողջունել է Եվրոպա հավելյալ ուժեր ուղարկելու ԱՄՆ որոշումը

Ստոլտենբերգը ողջունել է Եվրոպա հավելյալ ուժեր ուղարկելու ԱՄՆ որոշումը
Քաղաքականություն / Աշխարհ
22:33, 02 февраль 2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է ԱՄՆ որոշումը՝ հավելյալ ուժեր ուղարկել Եվրոպա. այս մասին ասվում է գլխավոր քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ:

«Ես ողջունում եմ ԱՄՆ որոշումը՝ հավելյալ ուժեր տեղակայելու Գերմանիայում, Լեհաստանում և Ռումինիայում՝ ուժեղացնելով ՆԱՏՕ-ի կարողությունները զսպման և պաշտպանական ոլորտներում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ սա կփոխլրացնի այս հարցում ԱՄՆ՝ վերջերս իրականացրած քայլերը: